19/10/2011 19:24
Հազարավոր սիրիացիներ աջակցում են Բաշար Ասադին
Հարյուր հազարավոր սիրիացիներ դուրս են եկել ցույցի` Հալեպ քաղաքում, որպեսզի իրենց աջակցությունը հայտնեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, ինչպես նաև` շնորհակալություն հայտնեն ՌԴ-ին և Չինաստանին` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հակասիրիական բանաձևը արգելափակելու համար:
Նշենք, որ ցուցարարները իրենց ձեռքերում էին պահում Սիրիայի ինքնիշխանությունը հարգելու պահանջներով պաստառներ, ինչպես նաև` պաստառներ, որոնք պահանջում են օտար ուժերին չմիջամտել Սիրիայի ներքին գործերին:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ այդպիսի կառավարամետ ցույցեր էին տեղի ունեցել նաև Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում: Այս մասին հաղորդում է ria.ru կայքը: