19/10/2011 14:46
Տիմոշենկոյին հարցաքննել են նոր քրեական գործով
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին որպես մեղադրյալ երեքշաբթի հարցաքննել են նոր քրեական գործով, որը վերաբերում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանն ունեցած նրա նախկին ընկերության պարտքին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան:
«Հիշեցնեմ, որ այս գործում մեղադրյալ հանդիսանում է Տիմոշենկոն, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել, նա գործով անցնում է որպես մեղադրյալ»,- ասել է գլխավոր դատախազը: