19/10/2011 13:18
Թուրքիան սկսել է ռմբակոծել Հյուսիսային Իրաքը
Թուրքիայի ռազմական ինքնաթիռները սկսել են ռմբակոծել Հյուսիսային Իրաքը: Այս մասին տեղեկացնում է «Ապա» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, Թուրքիայի ռազմական ինքնաթիռները սկսել են ռմբակոծել Քրդական Աշխատավոր կուսակցությանը, որի հիմնական կենտրոնը գտնվում է Հյուսիսային Իրաքում:
Աղբյուրը նաև նշում է, որ այն բանից հետո, երբ թուրքական բանակի 20 զինծառայողներ մահացել են քրդերի ծավալած գործողությունների պատճառով, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջեթ Օզելը մեկնել է դեպքի վայր, ինչից անմիջապես հետո, ռազմաօդային ուժերը հրաման են ստացել ռմբակոծել Հյուսիսային Իրաքը: