19/10/2011 11:10
Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի Սև ծովի տարածքից ներթափանցող ցիկլոնի ազդեցությամբ:
Հանրապետության ողջ տարածքում այսօր սպասվում է տեղատարափ` ինտենսիվ տեղումներ, տեղ-տեղ կարկուտ, առանձին վայրերում` քամու ուժգնացում` պոռթկումներով` 20-25մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը ցերեկը գրեթե ամենուրեք կնվազի 8-10 աստիճանով:
Սյունիքում և Արցախում տեղումներ կդիտվեն օրվա երկրորդ կեսին, օդի ջերմաստիճանի զգալի նվազում սպասվում է վաղը:
«Meteo-tv»-ն տեղեկացնում է, որ մայրաքաղաքում սպասվում է անձրև և ամպրոր, անձրևի ժամանակ` քամու ուժգնացում` մինչև 20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն էապես կնվազի` գիշերը կլինի +7+12, ցերեկային ժամերին` +14+17, իսկ երեկոյան` +7+10: