20/10/2011 10:00
Քլինտոնը ժամանել է Աֆղանստան
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնը ժամանել է Աֆղանստան։ Այս մասին տեղեկացնում է France-Presse գործակալությունը։ Ինքնաթիռը, որում ԱՄՆ պետքարտուղարն էր, Քաբուլում վայրէջք է կատարել երեկ, տեղական ժամանակով 21.15-ին։
Այցի ծրագրում, որի մասին լայն հասարակայնությանը նախօրոք ոչինչ չի հաղորդվել, նախատեսվում է Հ. Քլինտոնի հանդիպումը Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ։ ԱՄՆ պետքարտուղարությունից տեղեկացնում են, որ հանդիպումը տեղի կունենա այսօր։
ԱՄՆ պետքարտուղարի` Քաբուլ կատարած այցի նպատակն է Աֆղանստանում դիվանագիտական կարգավորման՚ ուղիներ գտնել, որոնց անհրաժեշտության մասին Քլինտոնը նախօրոք հայտարարել էր։
Հ. Քլինթոնը Աֆղանստան է ժամանել երկրի նախկին նախագահ Բուրխանդուլին Ռաբբանի սպանությունից մեկ ամիս անց, ով բանակցություններ էր սկսել Թալիբան շարժման ղեկավարների հետ։
Ռաբբանիի մահից հետո բանակցությունները, որոնցում այդպես էլ արդյունք չարձանագրվեց, փաստորեն ընդհատվել էին։
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը նշել է, որ Աֆղանստանի ղեկավարության հետ Քլինտոնը պատրաստվում է քննարկել նաև խաղաղ բանակցությունների ձևաչափը։