21/10/2011 14:10
Արմեն Նազարյանն ու Հովհաննես Դավթյանը հավաք կանցկացնեն Մալագայում
Հայաստանի ձյուդոյի հավաքականի ընդգծված առաջատարներ Արմեն Նազարյանը և Հովհաննես Դավթյանը նոյեմբերի 1-10-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն Իսպանիայի Մալագա քաղաքում: Այնուհետև նրանք կմեկնեն Ճապոնիա և Տոկիոյում 20 օր կմարզվեն տեղի վարպետների հետ, ապա կմասնակցեն դեկտեմբերի 9-ին մեկնարկելիք «Մեծ սաղավարտի» վերջին փուլին, որն օլիմպիական վարկանշային միավորներ կշնորհի աչքի ընկածներին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը: