21/10/2011 15:26
«Գրական Տապան 2011. տասը տարի անց»-ը Հայաստանում
Սույն թվականի հոկտեմբերի 20-ին, «Գրական Տապան 2011. տասը տարի անց» մշակութային ծրագիրի մասնակիցները հանդիպեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ, այցելեցին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրմին և Երևանում հանդես եկան ներկայացմամբ:
«Գրական Տապան 2011. տասը տարի անց» ծրագիրի մասնակից եվրոպացի գրողները` Հայաստանի պատմությանն ու մշակույթին ծանոթանալու նպատակով այցելեցին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրմին` Օշականում, Զվարթնոց և Էջմիածնի Մայր տաճար, ուր հանդիպում ունեցան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ:
Երեկոյան, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ Հոմոլյուդենս (ստեղծագործող մարդ) ծրագրի շնորհանդեսը, որի ժամանակ հոլանդացի գրող, դիզայներ Արլետ Վան Լաարը և բանաստեղծ, պատմաբան, դերասան Սերժ Վան Դայնհովենը, ինչպես նաև մի շարք արտասահմանյան մշակութային գործիչներ ներկայացրեցին ստեղծագործող անհատի իրենց տեսլականը:
Ներկայացումից հետո “Գրական տապան 2011”-ի մասնկիցները այցելեցին Ս. Փարաջանովի թանգարան, որտեղ հանդիպեցին հայ մտավորականների հետ: