21/10/2011 19:09
Թուրքիան Իրաքի հյուսիս է մտցրել 10.000-ոց զորք
Թուրքական բանակը, Քրդական բանվորական կուսակցության դեմ ուղղված հակաահաբեկչական գործողությունների շրջանակներում Իրաքի հյուսիս է մտցրել 10.000 զինվորական: Հաղորդվում է, որ Հյուսիսային Իրաք են մտել թուրքական բանակի էլիտար հատուկ ստորաբաժանումները, որոնք սկսել են հետապնդել քրդերին:
Նշվում է, որ թուրքերին հաջողվել է գրավել մի շարք ռազմավարական բարձունքներ Իրաքի հյուսիսային մասում:
Հիշեցնենք, որ ռազմական գործողությունները քրդերի դեմ սկսվել են այն բանից հետո, երբ Քրդական բանվորական կուսակցության ներկայացուցիչները հարձակվել են Հաքարի քաղաքի ոստիկանության վրա, արդյունքում` զոհվել էր 26 թուրք զինվորական, ևս 22-ը վիրավորվել: Այդ մասին հաղորդում է regnum.ru կայքը: