22/10/2011 11:47
Ռասմուսսեն. Լիբիայում գործողությունները շատ մոտ են իրենց ավարտին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն մտադրվել է ավարտել Լիբիայում գործողությունները մինչև հոկտեմբերի 31-ը:
Ա. Ֆոգ Ռասմուսսենը ընդգծել է, որ դաշինքի ղեկավարությունը դեռևս ընդունել է նախնական որոշում հոկտեմբերի 31-ին Լիբիայում գործողությունների դադարեցման մասին, իսկ պաշտոնապես այդ մասին կհայտարարվի հաջորդ շաբաթ:
Ինչպես նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների դեսպանների հետ հանդիպումից հետո, դաշինքի ղեկավարության մոտ կա այն համոզմունքը, որ Լիբիայում գործողությունները շատ մոտ են իրենց ավարտին: Այդ մասին հաղորդում է ռոսբալտ.ռու(rosbalt.ru) կայքը: