22/10/2011 11:54
Կոլումբիայում ահաբեկչության հետևանքով զոհվել է 10 զինվոր
Կոլումբիայի զինված ուժերի 10 զինվորներ դարձել են ահաբեկչության զոհեր, որը կազմակերպվել էր ձախակողմյան ծայրահեղական Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի խմբավորման կողմից:
Նշենք, որ ահաբեկչությունը տեղի է ունեցել Նարինյո նահանգում` Էկվադորի հետ սահմանին. Ծայրահեղականները գործի են դրել ճանապարհին տեղադրված պայթուցիկը այն ժամանակ, երբ այդ ճանապարհով անցնում էին 2 զինվորական ավտոմեքենաներ:
Կոլումբիայի զինվորականները հայտնում են, որ այդ ահաբեկչությունը ամենախոշորն էր այս տարվա ընթացքում: Այդ մասին հաղորդում է ռգ.ռու(rg.ru) կայքը: