22/10/2011 11:28
Այսօր Երևանում կայացավ «ԵՄ մոդել 2011» խորհրդաժողովը
Այսօր Երևանում, Եվրոպական Ուսանողների Ֆորում երիտասարդական հասարակական կազմակերպության և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության աջակցությամբ, կայացավ «Եվրոպական Միության մոդել 2011թ.» խորհրդաժողովը:
Այս խորհրդաժողովը իրենից ներկայացնում է երիտասարդակական ինտերակտիվ նախագիծ`քաղաքական մոդելավորմամբ. այն երիտասարդներին ներգրավելու է ԵՄ որոշումների կայացման իրական կենսափորձի գործընթաց:
Նշենք, որ խորհրդաժողովի ընթացքում մասնակիցները ստանձնել են ԵՄ անդամ 27 պետությունների նախագահների, վարչապետների, ինչպես նաև այլ պաշտոնյաների դերեր:
Այս խորհրդաժողովին մասնակցելու համար շուրջ 100 դիմորդներից մրցակցային գործընթացով ընտրվել են 35 երիտասարդներ` ՀՀ տարբեր մարզերից:
Պետք է նկատել, որ այս մոդելի նպատակն է խթանել քաղաքացիական ակտիվությունը և բարելավել ԵՄ-ի մասին գիտելիքները երիտասարդության շրջանում:
Հավելենք, որ խորհրդաժողովի ընթացքում մասնակիցները իրենց որոշումները կայացնում էին ԵՄ անդամ երկրների ներկա ուժերի և ճնշումների համատեսքտում`հաշվի առնելով իրենց ներկայացված անդամ պետությունների ազգային շահերը: