22/10/2011 12:40
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Աշոտ Հովակիմյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ նշանակելու մասին:
Այս մասին հայտնեցին ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից:
ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են Աշոտ Հովակիմյանի կենսագրականը.
Աշոտ Հովակիմյանը ծնվել է 1961թ. նոյեմբերի 16-ին Երևանում:
1978թ. ավարտել է Երևանի Ա. Չեխովի անվան N 55 միջնակարգ դպրոցը:
1983թ. ավարտել է Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը` սլավոնական լեզուներ մասնագիտությամբ:
1987թ. ավարտել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի սլավոնագիտության և բալկանագիտության ինստիտուտի ասպիրանտուրան /Մոսկվա/ և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական կոչում:
1988-1992թթ.- ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գրականության ինստիտուտի գիտաշխատող:
1992թ. ապրիլ – 1993թ. օգոստոս - ՀՀ ԱԳՆ Եվրոպայի բաժնի երկրորդ քարտուղար:
1993թ. օգոստոս-1996թ. փետրվար – Հունաստանի Հանրապետությունում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար, այնուհետև` դեսպանության առաջին քարտուղար:
1996թ. փետրվար - 1998թ. հուլիս - ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության Երկրորդ եվրոպական բաժնի վարիչ, ապա` Երկրորդ եվրոպական բաժանմունքի տնօրեն:
1998թ. հուլիս – նոյեմբեր – ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական:
1998թ. ապրիլից – համատեղության կարգով, իսկ նոյեմբերից` մշտական հիմունքներով Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ գործերի հավատարմատար:
1999 - 2006 թթ. – Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
2000 – 2006 թթ.– համատեղության կարգով Լատվիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան /նստավայրը` Վարշավա/:
2000- 2006 թթ. մարտ – համատեղության կարգով Լիտվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան /նստավայրը` Վարշավա/:
2000 – 2006 թթ. – համատեղության կարգով Էստոնիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան /նստավայրը` Վարշավա/:
2006-2011 թթ-. Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
2006-2011 թթ. – համատեղության կարգով Հունգարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան /նստավայրը` Վիեննա/:
2006-2011 թթ. - համատեղության կարգով Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան /նստավայրը` Վիեննա/:
2006-2011 թթ. – համատեղության կարգով Սլովակիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան /նստավայրը` Վիեննա/:
2008-2011 թթ. - ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ:
2008-2011 թթ. օգոստոսից – Վիեննայում տեղակայված ՄԱԿ-ում և միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ:
Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:
Պարգևատրված է Լեհաստանի Պատվո շքանշանի Կոմանդորական խաչով /2005/ և Էստոնիայի Տեռռա Մարիանայի Խաչի երկրորդ դասի շքանշանով /2006/:
2011թ. սեպտեմբերին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշ մեդալով` դիվանագիտության ասպարեզում ունեցած նշանակալի ծառայությունների համար:
2 գիտական մենագրությունների և շուրջ 60 գիտական և քաղաքագիտական հոդվածների հեղինակ է:
Ամուսնացած է, ունի դուստր և որդի:
Տիրապետում է ռուսերեն, անգլերեն, սերբերեն, խորվաթերեն, լեհերեն լեզուներին: