24/10/2011 10:34
Մեծ Բրիտանիան չի մտնելու եվրոյի գոտի
Մեծ Բրիտանիայի ղեկավարության դիրքորոշումը եվրոգոտուն միանալու մասին մնում է անփոփոխ` Մեծ Բրիտանիան չի անցնելու եվրոյին: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը:
Նրա խոսքերով, իրենք մտադրություն չունեն մտնելու եվրոյի գոտի:
Դ. Քեմերոնը ընդգծել է, որ չնայած նրան, որ Մեծ Բրիտանիան չի մտնում եվրոյի գոտու մեջ, նա որպես ԵՄ անդամ երկիր, շահագրգռված է տարածաշրջանի ֆինանսական կայունությամբ:
Մեծ Բրիտանիայի վարչապետը նշել է, որ պետք է հարգել եվրոգոտուց դուրս գտնվող ԵՄ երկրների շահերը: