24/10/2011 14:53
Կարլա Բրունին և նրա դուստր Ջուլիան դուրս են գրվել հիվանդանոցից
Ֆրանսիայի առաջին տիկին Կարլա Բրունին և նրա նորածին դուստր Ջուլիան դուրս են գրվել Փարիզի «Լյա-Մյուէտտ» կլինիկայից:
Մայրն իր ձեռքերում պահելով դստերը` դուրս է եկել հիվանդանոցի շենքից, նստել իրենց սպասող ավտոմեքենան և գնացել:
Ինչ վերաբերվում է երջանիկ հորը` Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին, նա իր կնոջ դուրս գրման պահին գտնվում էր Բրյուսելում` ԵՄ գագաթաժողովին:
Նշենք, որ նա մինչ այդ 3 անգամ այցելել էր կնոջը հիվանդանոցում, իսկ Ն. Սարկոզին Ֆրանիայի 5-րդ Հանրապետության առաջին նախագահն է, որը հայր է դառնում նախագահական լիազորությունները կատարելու ժամանակ:
Հիշեցնենք, որ Ջուլիան` Սարկոզիի առաջին դուստրն է, իսկ Ֆրանսիայի նախագահը ունի նաև 3 որդի նախորդ 2 ամուսնություններից: