24/10/2011 12:35
Դպրոցներում մեկնարկել է աշնանային արձակուրդը
Հոկտեմբերի 24-ից հանրապետության հանրակրթական դպրոցներում մեկնարկել է աշնանային արձակուրդը:
Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված 2011-12 թվականների ուստարվա պլանի’ դպրոցականների աշնանային արձակուրդը, բացառությամբ առաջին դասարնցիների, կտևի մեկ շաբաթ` hոկտեմբերի 24-ից հոկտեմբերի 30-ը ներառյալ:
Առաջին դասարանցիների համար աշնանային արձակուրդը նախատեսված է երկու շաբաթ` հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 6-ը ներառյալ:
Հայտնում են ԿԳՆ մամլո ծառայությունից: