24/10/2011 12:00
Լիտվա-Հայաստան` 4:0
Հայաստանի ֆուտբոլի մինչև 17 տարեկանների հավաքականը ծանր պարտություն կրեց Լիտվայի հասակակիցների թիմի հետ խաղում և դուրս մնաց հետագա պայքարից: Հաշվի առնելով զուգահեռ խաղում տեղի ունեցող իրադարձությունները` մեր թիմին նույնիսկ երկու գնդակի տարբերությամբ պարտությունը դուրս կբերեր էլիտ ռաունդ, սակայն գրանցվեց խոշոր` 0:4 հաշիվ, այն էլ` խմբի հետնապահի հետ խաղում:
Այսպիսով` Հայաստանի հավաքականը հայտնվեց վերջին տեղում, իսկ էլիտ ռաունդում հանդես գալու իրավունք ստացավ Լիտվայի հավաքականը, որն ընթացիկ մրցաշարում խփել է 4 գոլ, բաց թողել 4-ը և վաստակել 3 միավոր: Հայաստանի ու Ուելսի պատանեկան ընտրանիներն իրենց ակտիվում նույնքան միավոր ունեն, սակայն զիջում են լիտվացիներին խփած և բաց թողած գնդակների տարբերությամբ:
Ավելացնենք, որ մյուս խաղում սերբերը 6:1 հաշվով հաղթեցին ուելսցիներին: