24/10/2011 12:30
Լիբիայի պատերազմի ավարտը հնարավորություն` Սիրիային ճնշելու համար
ԱՄՆ սենատոր Ջոն Մաքքեյնը հայտարարել է, որ Լիբիայում քաղաքացիական պատերազմի ավարտը հնարավորություն է ստեղծում ուժեղացնել ճնշումները Սիրիայի իշխանությունների վրա:
Մաքքեյնը նշել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը իզուր է հույս տածում, որ կմնա անպատիժ` սեփական քաղաքացիներին սպանելու համար:
Սենատորը պարզաբանել է, որ Ասադին նույնպես պատիժ է սպառնում, ինչի ապացույցը Մուամար Քադաֆիի օրինակն է:
Նկատենք, որ Մաքքեյնը նաև զգուշացրել է Իրանի իշխանություններին, նշելով, որ նրանք ֆինանսավորում են ահաբեկիչներին, որոնք կռվում են ԱՄՆ-ի դեմ, մշակում են ատոմային զենք, ինչպես նաև աջակցում են Բաշար Ասադի վարչակազմին: