24/10/2011 16:10
ԱՄՆ-ը հետ է կանչում իր դեսպանին Սիրիայից
ԱՄՆ-ը հետ է կանչում իր դեսպան Ռոբերտ Ֆորդին Դամասկոսից` անվտանգության նկատառումներից ելնելով:
Նշենք, որ սիրիական իշխանությունները մեղադրում են Ֆորդին Սիրիայի ներքին գործերին միջամտելու համար:
Սիրիական իշխանությունների զայրույթն էր հարուցել Ֆորդի այցելությունը անկարգությունների մեջ գտնվող Համա քաղաք, որից հետո զայրացած ամբոխը հարձակվել էր Դամասկոսում ԱՄՆ դեսպանատան վրա, նետել լոլիկներ, քարեր և հավկիթներ:
Հիշեցննք, որ նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների նախորդ հարձակումը Ֆորդի վրա տեղի էր ունեցել սեպտեմբերի 29-ին Դամասկոսում, որի ժամանակ դեսպանի վրա են նետվել լոլիկներ և հավկիթներ: Այս մասին հաղորդում է rg.ru կայքը: