24/10/2011 12:05
Թայլանդում ջրհեղեղների հետևանքով զոհվածների թիվը հասել է 358-ի
Թայլանդում ջրհեղեղների հետևանքով զոհվածների թիվը հասել է 358-ի: 110.000 մարդ մնացել է առանց տանիքի, իսկ այս պահի դրությամբ ջրհեղեղը շարունակվում է Թայլանդի 76 նահանգներից 26-ում:
Աղետի հետևանքով ավերվել են 14.000 ձեռնարկություններ և ճանապարհներ:
Նշենք, որ եթե ջրհեղեղը ամբողջությամբ ծածկի մայրաքաղաք Բանգկոկը, ապա Թայլանդում ջրհեղեղից ստացված վնասի չափը կարող է անցնել 16 միլիարդ դոլարից:
Իր հերթին Թայլանդի կառավարությունը հայտարարել է, որ գնալու է ընկերությունների օգնելու հատուկ միջոցառումների, մասնավորապես խոսքը գնում է վարկերի տրամադրման, հարկային բեռի թեթևացման և ներդրումային արտոնությունների մասին: