24/10/2011 09:50
Իսրայելը պատրաստ է օգնել Թուրքիային
Իսրայելն իր օգնությունն է առաջարկել Թուրքիային՝ երեկ Վանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները վերացնելու գործում։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարը։
Նախարարը հանձնարարել է դեսպաններին կապնվել իրենց թուրք գործընկերների հետ, և եթե վերջիններս համաձայնվեն՝ ցուցաբերել ցանկացած օգնություն։ Նման նախաձեռնությամբ հանդես է եկել նաև Իսրայելի ԱԳՆ-ն։ Իսրայելի պաշտպանության բանակի ղեկավարությունը նախապատրաստվում է, որպեսզի անհրաժեշտության դեպքում Թուրքիա ուղարկի զինվորականներ, ովքեր կմասնակցել փրկարարական աշխատանքներին։
Առաջարկն արդեն ներկայացվել է Թուրքիայի իշխանություններին, բայց Ստամբուլի պատասխանի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ։
Բացի Իսրայելից Թուրքիային առաջարկել են օգնել նաև Հունաստանն ու Հայաստանը, որոնց հետ Թուրքիայի հարաբերությունները լարված են, ինչպես նաև՝ Ադրբեջանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Լեհաստանը, Հունգարիան և Շվեյցարիան։