25/10/2011 19:02
Հայաստանի հավաքականի երկրորդ հաղթանակը Թուրքիայում
Հայաստանի շախմատի մինչև 16 տարեկանների հավաքականը թուրքական Իզմիթում ընթացող համաշխարհային պատանեկան Օլիմպիադայի երկրորդ տուրում Մոլդովայի ընտրանու նկատմամբ առավելության հասավ չոր` 4:0 հաշվով: Կարեն Գրիգորյանը պարտության մատնեց Վալերի Իովսովին, Հովհաննես Գաբուզյանը` Մարիուս Աբրամսիուսին, Տիգրան Հարությունյանը` Օլեգ Գորբանովսկուն, Արման Միքայելյանը` Եգոր Պրոկոպին:
Երրորդ տուրում մեր թիմը կխաղա Հնդկաստանի հավաքականի հետ, որը նույնպես հաղթանակներ է տոնել մեկնարկային երկու տուրում: