25/10/2011 17:29
Դանիայի մուսուլմաններն ուզում են երկրում շարիաթի օրենքներ մտցնել
Իսլամական խումբը, որը իրեն կոչում է «Իսլամի կոչ», հայտարարել է, որ մտադիր է Կոպենհագենի մուսուլմանական թաղամասերում և Դանիայի այլ վայրերում մտցնել շարիաթի օրենքներ:
Հաղորդվում է, որ այդ մուսուլմանական թաղամասերում շրջիկ խմբերն իրենց վերահսկողությունն են սահմանելու ալկոհոլային խմիչքի օգտագործման, դիսկոտեկների նկատմամբ և հետևելու են այլ` իսլամական օրենքներին հակասող գործողություններին:
Նշենք, որ որոշ տվյալներով Դանիայում սկսված այդ շարժումը այս տարվա ամռանը Լոնդոնում շարիաթական օրենքներով ապրող թաղամասերի ստեղծման շարունակությունն է:
Այդ ժամանակ Լոնդոնի տարբեր թաղամասերում փակցվել էին պաստառներ, որոնց վրա գրված էր` «դուք մտնում էք շրջան, որը վերահսկվում է շարիաթի օրենքներով»: Այս մասին հաղորդում է rosbalt.ru կայքը: