25/10/2011 17:08
Վրաստանը և Ուկրաինան կարող են դառնալ ՆԱՏՕ-ի անդամ
Ջեյմս Ապպատուրայը` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում, հատարարել է, որ Վրաստանը և Ուկրաինան կդառնան ՆԱՏՕ-ի անդամ, եթե որոշում կայացնեն բարեփոխումներ իրականացնելու մասին, որոնք կհամապատասխանեն Հյուսիսատլանտյան դաշինքի չափորոշիչներին:
Նրա խոսքերով` իրենք կհարգեն այդ պետությունների որոշումները, քանզի չեն թելադրում իրենց պայմանները վրացական և ուկրաինական կառավարություններին: Այս մասին հաղորդում է rg.ru կայքը: