25/10/2011 13:43
Լ.Զուրաբյան. Ավազակապետության քանդումը` Կոնգրեսի առաքելություն
Ավազակապետության քանդումը Կոնգրեսի առաքելությունն է: Խոսելով ներքաղաքական խնդիրների, իշխանական կոալիցիայի հնարավոր փլուզման մասին՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
Նա իշխանական կոալիցիայի հնարավոր փլուզման մասին կանխատեսումներ չարեց, սակայն նշեց, որ այն մարտահրավերները, որ առկա են երկրում, նկատելի է, որ «չի կարողանում լուծել ռեժիմը, ինչն էլ լրջագույն լարվածություն է առաջացրել հենց ռեժիմում»:
«Ցանկացած ուժ, որը հրաժարվում է այս ռեժիմի հետ համագործակցությունից և պայքարում է ռեժիմի դեմ, դառնում է ժողովրդի դաշնակիցը: Երկրում ստեղծված է մի վիճակ, որ բոլորը պետք է հասկանան Սերժ Սարգսյանի ռեժիմի գոյատևման վտանգը: Իսկ այն ուժերը, որ կհասկանան դա, կդառնան ժողովրդի դաշնակիցը»,- ընդգծեց Լ. Զուրաբյանը՝ միևնույն ժամանակ չբացառելով որևէ ուժի հետ համագործակցումը: