25/10/2011 12:30
Հայ թիավարները մտադիր են մասնակցել «Լոնդոն-2012»-ին
Հայաստանի թիավարները նպատակ ունեն մասնակցել Լոնդոնի օլիմպիական խաղերին: Նման պատվի արժանանալու համար անհրաժեշտ է 2012 թ. հունիսին Պորտուգալիայում անցկացվելիք Եվրոպայի առաջնությունում տեղ զբաղեցնել լավագույն իննյակում:
Լավ նախապատրաստվելու համար 2012 թ. տարեսկզբից հայ թիավարներն ուսումնամարզական հավաք կանցկացնեն հաջորդաբար Ծաղկաձորում, Երևանում, Փոթիում և Դոնի Ռոստովում: Դրանք կընդմիջվեն միջազգային մրցաշարերով: Այս մասին ՀԱՕԿ-ի լրատվության բաժնի թղթակցին տեղեկացրել է մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի նորընտիր նախագահ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Հրաչյա Խուդոյանը: