25/10/2011 17:21
Ուկրաինան կթույլատրի ՌԴ-ին արդիականացնել սևծովյան նավատորմը
Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխաիլ Եժելը հայտարարել է, որ Ուկրաինան թույլ կտա ՌԴ-ին փոխել Ղրիմում տեղակայված իր սևծովյան նավատորմի հին սարքավորումները:
Նրա խոսքերով` այդ հարցերի շուրջ բանակցությունները ռուսական կողմի հետ դեռևս շարունակվում են:
Մ. Եժելը նշել է, որ նավերի շահագործման ժամկետները 20-30 տարի են և այսօր սևծովյան նավատորմի նավերը հնացել են:
Ըստ նրա` անցել է 30 տարի և բնական է, որ նավերը պետք է նորացվեն, պետք է տեղի ունենա փոխարինում և դա քննարկվել է ՌԴ պաշտպանության նախարարի` Ուկրաինա կատարած այցի ժամանակ:
Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը հոկտեմբերի 19-ին այցելել էր Ուկրաինա և բանակցություններ վարել Ուկրաինայի պաշտպանության նախարարի հետ: Այս մասին հաղորդում է rg.ru կայքը: