25/10/2011 13:12
Թուրիայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 279-ի
Թուրքիայի կառավարության արտակարգ իրավիճակների վարչության վերջին հայտարարության համաձայն` Վանի երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը այս պահի դրությամբ 279 մարդ է, վիրավորներինը`1301: Ընդհանուր առմամբ, փլվել է 2 հազ 262 շենք: Այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրյեթ»(Cumhuriyet) պարբերականը:
Հիշեցնենք, որ Վանում հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել 7.2 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որի հետևանքով Վանում և հարակից մի շարք գյուղերում հարյուրավոր շենքեր ու տներ գետնին են հավասարվել, որոշ գյուղեր ջնջվել են քարտեզի վրայից, իսկ զոհերի ու վիրավորների թիվը գնալով աճում է: Թուրքիայի տարբեր ծայրերից եկած փրկարար խմբերը անդադար աշխատում են` փորձելով փլատակների տակից հանել մեծ թվով մարդկանց: