25/10/2011 10:49
Թուրքական տանկերը մտել են Հյուսիսային Իրաք
Ըստ թուրքական և միջազգային ԶԼՄ-ների` «Քուրդիստանի բանվորական կուսակցության» դեմ լայնամասշտաբ պայքարի շրջանակում թուրքական բանակի տանկերն ու զրահամեքենաները հատել են Իրաքի սահմանը և մտել Հյուսիսային Իրաք:
Թուրքական «CNNTurk»-ի համաձայն` թուրքական զրահամեքենաները շարժվում են դեպի Հաֆթանին կոչվող ճամբարը, որտեղ կարող են լինել բարձրաստիճան քուրդ զինյալներ: Թուրքական զինուժի հիմնական թիրախը համարվում է հենց այդ ճամբարը, ինչպես նաև Քեշանի շրջանը, որտեղ ապաստանել են քուրդ զինյալների ներկայացուցիչները: