26/10/2011 17:27
Հայաստանի պատանեկան թիմը հաղթեց Անդորրայի ընտրանուն
Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականն այսօր Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 3-րդ խաղում 1:0 հաշվով առավելության հասավ Անդորրայի հավաքականի նկատմամբ: Միակ գոլը հանդիպման 82-րդ րոպեին խփեց Աղվան Պապիկյանը` 11 մետրանոց հարվածով:
Այսպիսով` ընտրական փուլում վաստակելով 6 միավոր` Հայաստանի հավաքականն զբաղեցրեց երկրորդ տեղը և էլիտ ռաունդի ուղեգիր նվաճեց: Առաջին տեղում Հունաստանի պատանեկան ընտրանին է, որը վերջին տուրում 1:1 հաշվով ոչ-ոքի արձանագրեց սլովակների հետ խաղում:
Մրցաշարային ամփոփիչ աղյուսակ
N
|
Թիմ
|
Խ
|
Հ
|
Ո
|
Պ
|
Գնդ.
|
Մ
|
1
|
Հունաստան
|
3
|
2
|
1
|
0
|
13-2
|
7
|
2
|
Հայաստան
|
3
|
2
|
0
|
1
|
4-3
|
6
|
3
|
Սլովակիա
|
3
|
1
|
1
|
1
|
3-3
|
4
|
4
|
Անդորրա
|
3
|
0
|
0
|
3
|
0-12
|
0
|