26/10/2011 17:47
Բ. Սահակյանն ընդունել է Վ. Պետրոսյանի գլխավորած պատվիրակությանը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է Հայ կրթական հիմնարկության պատվիրակությանը՝ կազմակերպության ղեկավար Վահիկ Պետրոսյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը քննարկվել են հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Նախագահը բարձր է գնահատել Հայ կրթական հիմնարկության հայրենանվեր գործունեությունն Արցախում, հատկապես կրթության ոլորտում՝ այն համարելով կարևոր ու պահանջված մեր ժողովրդի համար:
Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ կրթության նախարար Վլադիկ Խաչատրյանը: