26/10/2011 12:00
Բարզանին գումար է տրամադրել Թուրքիային
Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանի նախագահ Մեսուդ Բարզանին դրամական օգնություն է հատկացրել Վանի երկրաշարժի տուժածներին օգնելու նպատակով:
Ըստ թուրքական «Posta» պարբերականի` Իրաքի «Քուրդիստանի դեմոկրատական կուսակցությունը», որի առաջնորդն է Մ. Բարզանին, թուրքական Կարմիր մահիկին է նվիրաբերել մեկ միլիոն դոլար` աղետից տուժածներին օգնություն ցույց տալու նպատակով:
Կուսակցության ներկայացուցիչներն այցելել են Էրբիլում գտնվող թուրքական հյուպատոսարան և հանձնել գումարը: