26/10/2011 16:51
Հայաստանի արտգործնախարարը կայցելի Լյուքսեմբուրգ, Բեռլին և Փարիզ
Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Լյուքսեմբուրգ: Այցելության ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կստորագրի Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Շարժունակության շուրջ գործընկերության համատեղ հռչակագիրը»:
Հաջորդ օրը` հոկտեմբերի 28-ին, նախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով կլինի Բեռլինում: Հոկտեմբերի 29-ին Փարիզում նախարար Նալբանդյանը ելույթ կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի 33-րդ գլխավոր կոնֆերանսին:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: