26/10/2011 11:42
Ճապոնական դեսպանատները ենթարկվել են հաքերական հարձակումների
Ճապոնական դեսպանատները առնվազն 9 երկրներում վերջին շրջանում ենթարկվել են հաքերական հարձակումների, ինչի հետևանքով հնարավոր է գողացված լինի գաղտնի տեղեկատվություն:
Նշենք, որ այս պահի դրությամբ հայտնի է 9 երկրներում ճապոնական դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հաքերական հարձակումների մասին, իսկ հաքերները տրոյան-վիրուսների միջոցով կարողացել են աննկատ տեղեկություններ հավաքել:
Հաքերական հարձակումների «զոհ» են դարձել ճապոնական հյուպատոսությունները Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Մյանմայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Չինաստանում, Հարավային Կորեայում և մի շարք այլ երկներում:
Ճապոնական նախարարների խորհրդի ղեկավար Օսամու Ֆուձիմուրան հասատատել է հաքերական հարձակումների փաստը, սակայն նշել է, որ հույժ գաղտնի տեղեկատվություն չի գողացվել: