26/10/2011 14:06
Քադաֆիի մահը զգուշացում է բոլոր բռնապետներին
Մուամար Քադաֆիի մահը պետք է զգուշացում լինի աշխարհի բոլոր բռնապետների համար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Նրա խոսքերով, ԱՄՆ-ը Լիբիայում հակակառավարական ցույցերի սկսվելու պահից Քադդֆիին հնարավորություն է տվել ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնելու համար, որը, սակայն, բռնապետը չի օգտագործել` սկսելով ցույցերը ճնշել ուժի միջոցով:
Հիշեցնենք, որ այսօր ՆԱՏՕ-ի երկրները կքննարկեն Լիբիայում գործողությունները մինչև հոկտեմբերի 31-ը ավարտելու հնարավորությունը: Այդ մասին հաղորդում է նգ.ռու(ng.ru) կայքը: