26/10/2011 12:49
Քադաֆիի սպանությունը`ռազմական հանցագործություն
Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի բարեկամները որոշել են դիմել Հաագայի միջազգային քրեական դատարան` կապված ռազմական հանցագործության հետ, որը նրանց կարծիքով հանդիսանում է Քադաֆիի սպանությունը:
Քադաֆիի ընտանիքի փաստաբան Մարսել Սեսսալդի նշել է, որ Քադաֆիի բարեկամները հայց կներկայացնեն ռազմական հանցագործության փաստի առիթով, քանի որ իրենց հայտնի են Քադաֆիի մահվան հանգամանքները` ՆԱՏՕ-ի ուղղաթիռները կրակել են այն ավտոշարասյան վրա, որտեղ գտնվում էր Քադաֆին, սակայն այդ ավտոշարասյունը ոչ մի վտանգ չէր ներկայացնում քաղաքացիական բնակչության համար և դա Լիբիայի առաջնորդի սպանության ՆԱՏՕ-ի կողմից ծրագրավորված գործողություն էր: Այդ մասին հաղորդում է Ռիա Նովոստին: