26/10/2011 14:57
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայցում է բաժանորդների ներողամտությունը
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերից մինչև 2012թ. հունվարի կեսն ընկած ժամանակահատվածում իրականացվելու են ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային հեռախոսացանցի ընդլայնման, զարգացման և վերազինման մեծածավալ աշխատանքներ` ցանցի թողունակությունը մեծացնելու և մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով:
Ցանցի վերազինման աշխատանքները հիմնականում կիրականացվեն ոչ ծանրաբեռնված ժամերին: Սակայն մնացած ժամանակահատվածներում նույնպես զանգեր կատարելիս և ստանալիս, ինչպես նաև այլ ծառայություններից օգտվելիս հնարավոր են կարճատեւ դժվարություններ:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայցում է բաժանորդների ներողամտությունը` հնարավոր անհարմարությունների համար: