27/10/2011 12:04
Երկրաշարժի ժամանակ հայ պատվիրակները Վանում չէին
«Տիգրանակերտի (Դիարբեքիր) Ս. Կիրակոս եկեղեցու բացման և օծման արարողությանը մասնակցելու համար այնտեղ էին ժամանել հյուրեր, ովքեր հիմնականում իջևանել էին Վանում», - ներկայացրնելով Վանում տեղի ունեցած երկրաշարժին նախորդող իրավիճակը այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը, ով այդ օրերին գտնվել է այնտեղ։ Նա նշեց, որ բախտի բերմամբ՝ իրենք այդ պահին գտնվում էին Սուշում։
«Մենք խնդրեցինք, որ մեզ բահեր տան, որպեսզի մեր հնարավորությունների սահմաններում օգնենք իրենց։ Մենք 47 հոգի ենք, տվեք մեզ 47 բահ, ասացինք։ Իրենք մեզ պատասխանեցին՝շնորհակալ ենք»։
Պատգամավորի կարծիքով՝ Թուրքիան նման իրավիճակում չպետք է մերժեր Հայաստանի մեկնած օգնության ձեռքը։
Ներկայացնելով եկեղեցու բացման արարողությունը Ա. Ախոյանն ընդգծեց, որ ամենատպավորիչն էր այն էր, որ պատերին ամրացված բոլոր պաստառների վրա՝ հայերեն տառերով գրված էր. «Բարով եկաք ձեր տուն»։