27/10/2011 11:40
Տեղի կունենա «Արի տուն» ծրագրի լրացուցիչ փուլի փակումը
Այսօր սփյուռքի նախարարությունում տեղի կունենա «Արի տուն» ծրագրի լրացուցիչ փուլի փակումը, տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից: Ողջույնի խոսքով հանդես կգա, ծրագրի մասնակիցներին շնորհակալագրեր եւ հավաստագրեր կհանձնի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Հոկտեմբերի 15-28-ը «Արի տուն» ծրագրի լրացուցիչ փուլով Հայաստան են ժամանել Ֆրանսիայի Մարսել քաղաքի «Համազգային» վարժարանի 23 սան` երկու ղեկավարների հետ: Խմբի 8 երեխա հյուրընկալվել է բարեկամների տանը, 15 երեխա` հյուրընկալ ընտանիքներում:
Արիտունցիները եղել են Օշականում, Մուղնիում, Եղեգնաձորում, Նորավանքում, Գառնիում, Գեղարդում, Էջմիածնում, Ծիծեռնակաբերդում, Երեւանի պատմության ու Էրեբունի թանգարաններում, Մատենադարանում եւ այլուր: