27/10/2011 10:56
«ՀԺ». Ռուբեն Հախվերդյանը Հայաստանը լքելու մտադրություն չունի
Երգահան Ռուբեն Հախվերդյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով ԶԼՄ–ներում տարածված լուրերին` նշել է, որ Հայաստանից հեռանալու մտադրություն չունի և երբեք չի մտածել այդ մասին։
Հախվերդյանը նաև ասել է, որ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայաստանից արտագաղթելու հնարավորության մասին` ինքն ուղղակի զվարճացել է։ «Ես սիրում եմ միշտ մի տարօրինակ բան ասել»,-պարզաբանել է երգահանը և ավելացրել, որ նման բաներ անում է լրագրողների համար։