27/10/2011 10:09
Սերբիայում գտել են Պիկասոյի գողացված նկարները
Բելգրադում գտել են Պաբլո Պիկասոյի՝ դեռևս 3 տարի առաջ գողացված նկարները։
Ինչպես երեկ հաղորդել է Սերբիայի ներքին գործերի նախարար Իվիչա Դաչիչը, նկարները հայտնաբերվել են Սերբիայի և Շվեյցարիայի իրավապահների կողմից իրականացված համատեղ գործողությունների արդյունքում։
Պիկասոյի վրձնին պատկանող «Բաժակ ու կուժ» և «Ձիու գլուխը» նկարները Ցյուրիխի արվարձանում գտնվող ցուցահանդեսից գողացվել էին 2008թ. փետրվարին։
Այդ նկարները պատկանում էին Գերմանիայի Հանովեր քաղաքաում գտնվող Շպրենգելի թանգարանին։