27/10/2011 11:37
Քադաֆիի որդին որոշել է հանձնվել Հաագայի դատարան
Լիբիայի սպանված առաջնորդ Մուամար Քադաֆիի ավագ որդին` Սեյֆ ալ-Իսլամը որոշել է հանձնվել Հաագայի Միջազգային քրեական դատարանին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունը, հայտարարել է Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ռազմական ղեկավարության ներկայացուցիչ Աբդել Մլեգտան:
Վերջինիս խոսքերով, ալ-Իսլամը, ինչպես նաև Քադաֆիի վարչակազմի հետախուզության նախկին պետ Սենուսին որոշակի բանակցություններ են վարում դատարանին հանձնվելու ուղղությամբ, մինչ այդ ծրագրելով հանգրվանել Լիբիային սահմանակից երկրներից մեկում:
Հիշեցնենք, Սեյֆ ալ-Իսլամին Սիրտ քաղաքի գրավման օրը հաջողվել էր խույս տալ Լիբիայի Ազգային խորհրդի զինյալներից և փախչել Լիբիայի հարավային շրջաններ: Քադաֆիի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարված ինչպես Հաագայի միջազգային տրիբունալի, այնպես էլ Ինտերպոլի կողմից: Վերջինս մեղադրվում է ռազմական հանցագործությունների համար: