27/10/2011 10:59
Թուրքիայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 481-ի
Թուրքիայի Վան քաղաքում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 481-ի: Տուժածների ընդհանուր թիվը` 1650 է: «Իտառ-Տասս» գործակալության հաղորդմամբ, այդ մասին ասված է Թուրքիայի կառավարաության ղեկավարի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
Նշենք, երկրաշարժի հետևանքով մասնակի կամ հիմնովի քանդվել է 2 262 շինություն:
Որոնողա-փրկարարական աշխատանքներում ընդգրկված է ընդհանուր թվով 3 755 փրկարար, 865 բուժաշխատող, 595 հատուկ նշանակության-աշխատանքային մեքենա: Այլ տեղեկությունների համաձայն` Վանում շուրջ 600 հազար մարդ գիշերում է դրսում: