28/10/2011 11:22
Բացվեց Ապարանի մշակույթի տունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արագածոտնի մարզ այցի շրջանակներում այցելեց նաև Ապարան քաղաքի վերանորոգված մշակույթի տուն, ծանոթացավ իրականացված աշխատանքներին։
Լրագրողների հետ զրույցում Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանը նշեց, որ շենքի վերանորոգումը տևել է 5 տարի և այժմ շահագործման է հանձնվում։
«Քաղաքը կունենա նորմալ մշակութային կենտրոն»,- ասաց քաղաքապետը և հավելեց, որ մշակութային կենտրոնում կգործեն տարբեր խմբակներ, որոնք գործելու են անվճար։ Մշակույթի տանը տեղակայված է պատմության թանգարանը, պատանի ստեղծագվործողների կենտրոնը, գրադարանը։
Նշենք, որ 2007-2011թթ ՀՀ Արագածոտնի մարզի Ապրարանի մշակույթի տան վերանորոգման աշխատանքներին պետական բյուջեից հատկացվել է 225.28 մլն դրամ գումար։