28/10/2011 11:30
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ է դարձել երկրի 78-ամյա ՆԳ նախարարը
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ է դարձել թագավոր Աբդալլա բեն Աբդել Ազիզի 78-ամյա որդին, երկրի ՆԳ նախարար Նայեֆը: Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունը:
Նման որոշումն ընդունվել էր Արաբիայի թագաժառանգ Աբդել Ազիզ ալ-Սաուդի մահից հետո: Վերջինս զոհվել էր շաբաթ օրը Միացյալ Նահանգներում: 40 տարի շարունակ ալ-Սաուդ զբաղեցրել էր Սաուդյան Արաբիայի պաշտպանության և ավիացիայի նախարարի պաշտոնը: Վերջին մի քանի տարիների ընթացքում նա մի քանի անգամ արտասահման էր մեկնել բուժումների համար: Որոշ տվյալների համաձայն, թագաժառանգն աղիքային ուռուցք է ունեցել:
Ավանդաբար, Սաուդյան Արաբիայում իշխանությունը փոխանցվում է ոչ թե հորից որդուն, ինչպես ընդունված է միապետություններում, այլ եղբորից եղբորը, ովքեր բոլորն էլ հանդիսանում է Սաուդյան Արաբիայի առաջին թագավոր 1953 թ-ին մահացած Աբդլե Ազիզ իբն Սաուդի որդիները: