28/10/2011 16:48
Թայլանդը ջրհեղեղների հետևանքով կրել է 800 միլիոն դոլարի վնաս
Թայլանդի տուրիզմի վարչությունը հաշվարկել է, որ ջրհեղեղների պատճառով Թայլանդը կկորցնի 6 միլիոն զբոսաշրջիկ կամ 800 միլիոն դոլար:
Թայլանդացիները հուսով են, որ ջրհեղեղները կհանդարտվեն նոյեմբերին, և զբոսաշրջության ոլորտը այլևս վնաս չի կրի:
Նշենք, որ վերջին տվյալներով Թայլանդում ջրհեղեղների հետևանքով զոհվել է 377 մարդ, հազարավոր մարդիկ փախչում են մայրաքաղաք Բանգկոկից: Այս մասին հաղորդում է utro.ru կայքը: