29/10/2011 13:05
Վերականգնում են համագործակցությունը
Ճապոնիան և Հնդկաստանն այսօր Տոկիոյում պայմանավորվել են վերականգնել համագործակցությունը՝ խաղաղ նպատակներով օգտագործվող ատոմի բնագավառում։ Այս մասին այսօր հայտարարել է Ճապոնիայի ԱԳՆ-ն։
Նշյալ պայմանավորվածությանը կողմերը հասել են Ճապոնիայի ԱԳ նախարար Կոիտիրո Հեմբիի և պաշտոնական այցով այժմ Ճապոնիայում գտնվող Հնդկաստանի ԱԳՆ ղեկավար Սոմանահալի Մալայ Կրիշնայի այսօր տեղի ունեցած հանդիպման ընթացքում։ Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» (ИТАР-ТАСС) գործակալությունը։
Այս խնդրի շուրջ բանակցությունները դադարեցվել էին ամռանը, երբ Ճապոնիայի նախկին վարչապետ Նաոտո Կանը հայտարարել էր, որ «Ֆուկուսիմա1» ատոմակայանում տեղի ունեցած աղետից հետո Ճապոնիան մտադիր է նվազեցնել ատոմային էներգետիկայից ունեցած կախվածությունը։ Այդ ժամանակ Ճապոնիան դադարեցրեց Բրազիլիայի, Հնդկաստանի, Հարաֆ-Աֆրիկյան հանրապետության, Թուրքիայի և ՄիացյալԱրաբական էմիրությունների հետ սկսած բանակցությունները` ատոմային տեխնոլոգիաների արտահանման շուրջ։