29/10/2011 10:18
Իռլանդիայի նախագահական ընտրություններում հաղթել է Խիգգինսը
Իռլանդիայի նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել մշակույթի և երիտասարդության հարցերով նախկին նախարար Մայքլ Դանիել Հիգգինսը:
Քվեների հաշվարկը դեռևս շարունակվում է, բայց հիմա կարել է ասել, որ 70-ամյա Հիգգինսը զգալիորեն առաջ է անցել իր մոտակա հակառակորդից`անկախ թեկնածու Շոն Գալախերից:
Հիգգինսի օգտին վերջին տվյալներով քվեարկել է 730.000 480 մարդ, իսկ Գալախերի օգտին`529.000 401 իռլանդացի:
Հիշեցնենք, որ Իռլանդիայում նախագահը ընտրվում է 7 տարի ժամկետով, այդ պաշտոնը շատ դեպքերում կրում է արարողակարգային բնույթ, իսկ Իռլանդիայում հիմնական իշխանությունը պատկանում է վարչապետին:
Այս մասին հաղորդում է ռբկ.ռու(rbc.ru) կայքը: