29/10/2011 10:03
Ահաբեկչության կազմակերպիչը դատապարտվեց մահապատժի
Մարոկոյի դատարանը մահապատժի է դատապարտել Ադել Օտմանին, ով ապրիլի 28-ին պայթեցրել էր Մարաքեշի սրճարաններից մեկը։ Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս» (Reuters) գործակալությունը։
Պայթյունի հետևանքով 17 մարդ զոհվել էր։ Վիրավորների մեջ շատ էին օտարերկրյա զբոսաշրջիկները. նրանց թվում էր նաև ՌԴ պետդումայի պատգամավոր Վալերի Սելեզնյովի որդին՝ Ռոման Սելեզնյովը։
Երկրի իշխանությունները տեղի ունեցածը որակել էին որպես ահաբեկչություն
Մինչ այս, 2003 թվականից ի վեր Մարոկոյում իսլամական ուժերի կողմից կազմակերպված ահաբեկչություն տեղի չէր ունեցել։ Այն ժամանակ, երկրի ամենախոշոր քաղաքներից մեկում՝ Կասաբլանկայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, զոհվել էր 45 մարդ։