29/10/2011 14:26
Մուամար Քադաֆիի որդին իրեն անմեղ է համարում
Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆի որդին` Սեյֆ ալ-Իսլամը իրեն մեղավոր չի համարում մարդկության դեմ իրականացրած հանցագործությունների համար: Այդ մասին հայտարարել է Միջազգային քրեական դատարանի դատախազ Լուիս Մորենո-Օկամպոն:
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Ս. ալ-Իսլամի գտնվելու վայրը անհայտ է. որոշ տվյալներով նա գտնվում է Նիգերում: Այդ մասին հաղորդում է «Ինտեռֆաքս» գործակալությունը: Միջազգային քրեական դատարանի ու Սեյֆ ալ-Իսլամի միջև բանակցություններ են ընթանում` միջնորդների օգնությամբ: