29/10/2011 14:51
«Չորս քույր». Նորա Արմանին գիրք է գրում իր ընտանիքի մասին
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ սփյուռքահայ դերասանուհի Նորա Արմանին հաղորդեց, որ գիրք է գրում իր ընտանիքի մասին:
«Ես գրում եմ իմ մեծ մոր և իր երեք քույրերի պատմությունը»,- ասաց դերասանուհին:
Նա պատմեց, որ մեծ մայրը և նրա երեք քույրերը ծնվել են Արևմտյան Հայաստանի Կեսարիա քաղաքում, նրանց հայրը գործերով հաճախ Եգիտոս է գնացել և երբ հանկարծամահ է եղել, քույրերը տեղափոխվել են Եգիպտոս:
Քույրերի շառավիղների ճակատագիրը նման է շատ ուրիշ հայերի ճակատագրի. Ն. Արմանին նշեց, որ քույրերից մեկի շառավիղները գտնում են Ավստրալիայում, մյուս քրոջը շառավիղները` Կանադայում, մի քույրը` դերասանուհու տատը, մնացել է Եգիտոսում, չորրորդ քույրը տեղափոխվել է Հայաստան:
«Չորս քույրերի պատմության միջոցով ես նաև ուզում եմ պատմած լինել բոլոր հայերի պատմությունը»,- շեշտեց նա:
Նշենք, որ Նորա Արմանին այժմ ապրում է Նյու-Յորքում: